ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի շարունակվող փակմամբ

Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն, և  պատրաստվում ենք շարունակել մեր դաշնակիցների և գործընկերների հետ ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանում և այս հարցում»,- ասել է Պատելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print