ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն լինի ՀՀ օգտատերերի տվյալները

Այս մասին հայտնել են «Րայդթեք էյ էմ» ընկերությունից Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգոստոսի 9-ի հարցմանն ի պատասխան:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն Հայաստանի Հանրապետությունում Yandex Go-ի օգտատերերի տվյալները: Այս մասին հայտնել են «Րայդթեք էյ էմ» ընկերությունից Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգոստոսի 9-ի հարցմանն ի պատասխան:

«Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա»,- ասվում է ընկերության պատասխանում:

Ըստ այդմ՝ Տաքսու մասին օրենքի պահանջները չեն տարածվում Ռուսաստանի իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տարածքում մարդատար տաքսիներով ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների մատուցման վրա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print