Հայաստանում հրուշակեղենի նոր գործարան է կառուցվում

Այս մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։

Գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։

Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաներ։

«Շատ ողջունելի է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը: Գործարանի ղեկավարությանը նաև ներկայացրել եմ պետական աջակցության այն ծրագրերը, որոնցից կարող են օգտվել ընկերության հետագա ընդլայնման ընթացքում»,- գրել է Քերոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print