Ղազախստանը Գերմանիա նավթ սկսել է մատակարարել «Դրուժբա» նավթամուղով իր նավթի առաքման երթուղիների դիվերսիֆիկացման շրջանակում։
«Կարաչագանակ փետրոլեում օփերեյտինգը» (KPO) ծրագրում է 2024թ. «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա առաքել 1,2 մլն տոննա նավթ, տեղեկացրել է «ԿազՏրանսՕյլի» գլխավոր տնօրենի տեղակալ Ամիրժան Օսպանովը, հայտնել է «Ինտերֆաքսը»։
«Կարաչագանակ փետրոլեում օփերեյտինգը» ծրագրում է 2024թ. 1,2 մլն տոննա նավթ ուղարկել սույն ուղղությամբ («Ադամովի ուղեկալ»-ից- ԻՖ)»,- ասել է Օսպանովը ուրբաթ։
Ղազախստանը Գերմանիա նավթ սկսել է մատակարարել «Դրուժբա» նավթամուղով իր նավթի առաքման երթուղիների դիվերսիֆիկացման շրջանակում։
Ղազախստանը այս տարվա օգոստոսին նախատեսել է Գերմանիա մատակարարել 100 հազար տոննա նավթ «Կարաչագանակ փետրոլեում օփերեյտինգ» ընկերության ռեսուրսներից։ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2023թ. օգոստոսի 3-5-ին «Մեծ Չագան» նավթամուղ կայանում ընդունվել է 11,6 հազար տոննա նավթ, մնացած ծավալը կընդունվի օգոստոսի 6-29-ին։
Հուլիսի սկզբի դրությամբ Ղազախստանը Գերմանիա էր մատակարարել 290 հազար տոննա նավթ։ 2023թ. համար «ԿազՏրանսՕյլ» ղազախական ընկերությունն ունի քվե ռուսական «Տրանսնեֆտից»՝ 1,2 մլն տոննա նավթ Գերմանիա առաքելու համար։ Առաջին խմբաքանակը բեռնվել է փետրվարին։
–