Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ՌԷՊ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է»,- ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
–