Աշխարհում վերջին 28 օրում գրանցվել է COVID-19-ով հիվանդացության աճ 63 տոկոսով. ԱՀԿ

Կազմակերպությունը նաեւ շեշտադրել է EG.5 «Էրիս» շտամով հիվանդանալու դեպքերի աճը՝ նշելով, որ օգոստոսի 17-ի դրությամբ «Էրիս» է հայտնաբերվել 50 երկրներում։

Վերջին 28-օրյա շրջանում (2023թ. հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 13) ԱՀԿ վեց տարածաշրջաններում գրանցվել են COVID-19-ով հիվանդացության ավելի քան 1,4 մլն նոր դեպք եւ ավելի քան 2 300 մահ, նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվետվությունում։

ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը նախորդ 28-օրյա շրջանի համեմատ բարձրացել է 63 տոկոսով, իսկ մահացության ցուցանիշը նվազել է 56 տոկոսով։

2023թ. օգոստոսի 13-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 769 մլն հաստատված դեպք եւ ավելի քան 6,9 մլն մահ։ Մինչ ԱՀԿ չորս տարածաշրջաններում նկատվում է դեպքերի եւ մահերի թվի նվազում, Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նկատվել է դեպքերի թվի աճ եւ մահերի թվաքանակի նվազում։

Կազմակերպությունը նաեւ շեշտադրել է EG.5 «Էրիս» շտամով հիվանդանալու դեպքերի աճը՝ նշելով, որ օգոստոսի 17-ի դրությամբ «Էրիս» է հայտնաբերվել 50 երկրներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print