Վահան Քերոբյանն ընդունել է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին

Հյուրերը ներկայացրել են Գյումրիում կատարողական արվեստի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի ստեղծման իրենց ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին։ Այդ մասին նախարարը տգրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

Հյուրերը ներկայացրել են Գյումրիում կատարողական արվեստի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի ստեղծման իրենց ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է վերականգնել Գյումրու մշակույթի ակումբի նախկին շենքը և այն գործարկել որպես բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը կդառնա արվեստի, կրթության, փորձարարության, գիտության, ստեղծարար արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի զարգացման և կայացման հարթակ: Վահան Քերոբյանը կարևորել է Գյումրիում զբոսաշրջային և մշակութային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print