Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

Հանդիպման հիմնական թեման «Ասիական զարգացման բանկի «2024-2028թթ. երկրի գործընկերության ռազմավարության» մշակման աշխատանքների ընթացքն էր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման հիմնական թեման «Ասիական զարգացման բանկի «2024-2028թթ. երկրի գործընկերության ռազմավարության» մշակման աշխատանքների ընթացքն էր:

Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ առաջիկա տարիներին համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավոր ուղղությունները և համագործակցության զարգացման հեռանկարները: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print