Բողոքի ակցիա ԿԽՄԿ գրասենյակի մոտ

Մի խումբ քաղաքացիներ պահանջում են Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ։

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 18-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր անել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։

Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։

Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print