Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վերջինիս ղեկավարների հետ քննարկեցինք ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը։
Քաջարնում ծանոթացա Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 մլն դրամ, որը հատլկացվել է պետբյուջեից: Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները: Կատարվել է դրանց 60 %-ը։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 631,5 մլն դրամ, որի 30 % -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 70 %-ը՝ պետբյուջեից:
Այցելեցի նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վերջինիս ղեկավարների հետ քննարկեցինք ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը,
հարակից համայնքերի նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն»:
–