Միաժամանակ, Մեղրիում ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերին։
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որից 40 %-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60 %-ը՝ պետական բյուջեից, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա՝ Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:
Այցելեցի նաև «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
Միաժամանակ, Մեղրիում ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերին»:
—