Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարը նախատեսում են հացահատիկի նոր գործարք կնքել

Նախորդ պայմանագրին մասնակից են եղել Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան ու ՄԱԿ-ը։

Բուդապեշտում, հնարավոր է, հացահատիկի նոր գործարք կնքվի հաջորդ շաբաթավերջին։ Գրել է գերմանական Bild-ը:

Ռուսական կողմը կներկայացնի Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարն «այժմ եռակողմ համաձայնագիր են մշակում ժամկետանց պայմանագիրը փոխարինելու համար»։

Ըստ նոր համաձայնագրի՝ ռուսական հացահատիկը գնալու է աղքատ երկրներ, հիմնականում՝ աֆրիկյան երկրներ։ Իսկ Անկարան ցանկանում է, որ հացահատիկ մատակարարվի Ուկրաինայից, ինչի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին խնդրել է վերադառնալ նախկին համաձայնագրին։

Նախորդ պայմանագրին մասնակից են եղել Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան ու ՄԱԿ-ը։ Այն կնքվել է Ստամբուլում 2022 թվականի հուլիսին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print