ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սանահին

Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Լոռու մարզում այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։

«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։

ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print