Հնարավոր է կարկուտ։
Հանրապետությունում՝ օգոստոսի 21-24-ը՝ կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում՝ օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
—