Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00, Կապանից՝ ժամը 10։00։
Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, օգոստոսի 19-ին «Նովէյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավը իրականացրեց ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երեւան երթուղով:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ ներկայացնելով մանրամասներ։Այսպես, թռիչքները ամեն երկուշաբթի և ուրբաթ են։ Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00, Կապանից՝ ժամը 10։00։ Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը՝ սկսած 20.000 դրամից։
Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:
—