ՌԴ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Wildberries ընկերության պահեստի տանիքը։ Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է ջրի հզոր հոսքը ճեղքում տանիքն ու լցվում պահեստ, որտեղ պահվում էին ապրանքները։
Միջադեպի հետևանքով անձրևաջրերը հեղեղել են պահեստը։ Ապրանքներով արկղերի մի մասը հայտնվել է ջրի մեջ, մյուսները ջրի հոսքի հետ կուտակվել են պահեստի պատերի մոտ։
Ընկերության մամուլի ծառայությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ տանիքի վնասման հետևանքով անձրևաջրերը հեղեղել են մոտ 500 քմ տարածք, մինչևդեռ ամբողջ պահեստը զբաղեցնում է մոտ 250,000 քմ։ Պահեստի աշխատակիցներն անմիջապես տարհանվել են հեղեղված հատվածից։ Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
–