Անօդաչու սարքն ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ առաջին անօդաչուն հայտնաբերվել է Մոսկվայի մարզի տարածքում և չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչուի խոցման մասին։ Դրանք ընկել են Մոսկվայից արևմուտք՝ տեղի ժամանակով մոտ 06:50-ին և 08:16-ին (Երևանի ժամանակով՝ 07:50-ին և 09:16-ին)։ Տեղեկությունը հաստատել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ առաջին անօդաչուն հայտնաբերվել է Մոսկվայի մարզի տարածքում և չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

«Կորցնելով կառավարումը՝ անօդաչուն կործանվել է Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում, տուժածներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։

Երկու ժամ անց ՀՕՊ միջոցը ոչնչացրել է ևս մեկ անօդաչու, որն էլ ընկել է Իստրինսկի շրջանի տարածքում։ Դրա հետևանքով երկու մարդ տուժել է։

RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ անօդաչուներից մեկն ընկել է իր տան մոտ՝ հրապարակելով նաև լուսանկար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print