Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը վերահսկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները։
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե, հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը վերահսկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները և հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և շարունակական նվիրվածությունն արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելուն և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելուն»,- նշված է հայտարարությունում:
—