ՌԴ արտգործնախարարը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին։
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Յոհանեսբուրգ, որտեղ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովին Հարավաֆրիկյան Հանրապետության օդանավակայանում դիմավորել են ազգային պարերով։
Նշենք, որ BRICS-ի գագաթնաժողովն անցկացվում է Հարավային Աֆրիկայում օգոստոսի 22-24-ը։ Հանդիպումներին Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարարը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի տեսաֆորմատով։Ակնկալվում է, որ առաջնորդների օրակարգի հիմնական թեմաները կլինեն կազմակերպության ընդլայնումն ու ազգային արժույթներին անցումը։