Հայկական կողմում կորուստներ չկան։
Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 22- ին` ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք»,–ասվում է հաղորդագրության մեջ։։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։