Դա կարող է արտահայտել ապրանքների առաքումների արժեքը, ապրանքների հենանիշերը, ինչը թույլ կտա կախված չլինել միասնական արժույթից կամ էմիսիոն կենտրոնից։
BRICS-ի երկրները դիտարկում են դոլարին այլընտրանք միասնական վճարման ստեղծելու հարցը։ Այս մասին CGTN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
«Ոչ միայն միասնական արժույթ, ինչպես ԵՄ-ում, այլ վճարման միավոր՝ որպես դոլարի այլընտրանք»,- ասել է Սիլուանովը:
Ըստ նրա՝ դա կարող է արտահայտել ապրանքների առաքումների արժեքը, ապրանքների հենանիշերը, ինչը թույլ կտա կախված չլինել միասնական արժույթից կամ էմիսիոն կենտրոնից։
BRICS Զարգացման նոր բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆը Financial Times-ին ասել է, որ բանկը, որպես ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելու ծրագրի մաս, նախատեսում է սկսել վարկավորումը Հարավաֆրիկյան Հանրապետության ու Բրազիլիայի արժույթներով՝ ռանդ և ռեալ:
BRICS-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
–