Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է «Զինվորի տուն»

Ծանոթացել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պայմաններին։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն այցելել է  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են ծանր վիրավորում ստացած զինծառայողները։

Բելգիայի ԱԳ նախարարը ծանոթացել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պայմաններին և շփվել կենտրոնում բուժում ստացող  զինծառայողների հետ: Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրվել է աջակցությունը, որը մեծապես նպաստել է կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print