Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
ՀՀ կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշիպատկերի ֆոնին:
Դարձերեսին` ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն։ 400 հատ քանակով հուշադրամը հատվել է 2023 թվականին Լիտվայի դրամահատարանում։