list.am-ում ուժգնացել են խաբեությունները

Ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։

Անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոցափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print