Գողության ահազանգ

Տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին։

Օգոստոսի 21-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լոռու մարզի Դեբեդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեբեդ մեկնած Գուգարքի բաժնի ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 20-ի ժամը 15.00-ից օգոստոսի 21-ի ժամը 00.10-ն ընկած ժամանակահատվածում նշված տնից փող են գողացել:

«ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ կինը ալավերդցի 38-ամյա տղամարդուն հայտնել է տան բանալու և փողի տեղը, ինչից հետո տղամարդը, նշված տեղից վերցնելով բանալին, մտել է Դեբեդ գյուղի բնակչի տուն և գողացել 450 000 դրամ»,– ասված է հաղորդագրությունում։

38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print