🎦ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել․կա 10 զոհ

Տվերի մարզում վթարի ենթարկված ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինը ներառված  է եղել ուղևորների թվում։

ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։

Տվերի մարզում վթարի ենթարկված ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինը ներառված  է եղել ուղևորների թվում, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Embraer բիզնես-ջեթը վթարի է ենթարկվել Տվերի մարզում, բոլորը զոհվել են։

«Embraer ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Ինքնաթիռում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղեւորներ։ Նրանք բոլորը մահացել են»,- ասել է աղբյուրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print