Ստեփանավանի նախկին քաղաքապետի որդին եւ իր երնթակաները հափշտակել են 551մլն դրամ

Ալբերտ Ղարաքեշիշյանը նախկինում եղել է Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետը:

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդիները՝ Ալբերտ և Արտյոմ Ղարաքեշիշյանները, կինը՝ Լարիսա Լավրենովան, հարսը Երանուհի Մկրտչյանը, հրավիրվել են ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքերի ուսումնասիրության վերաբերյալ գործի նյութերին: Այս մասին հայտարարություն է հրապարակվել azdarar.am կայքում։

Ալբերտ Ղարաքեշիշյանը նախկինում եղել է Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետը:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և քննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:

Մեղադրանքի համաձայն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանն իր ենթակաների և «Հայփոստի» աշխատակիցների հետ հափշտակել են մոտ 551 միլիոն դրամ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print