ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ` ՌԴ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նա պետք է ուղևորվի Ծաղկաձոր։