4 մլրդ դրամի միջպետական վարկ՝ Լեռնային Ղարաբաղին

Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով միջպետական վարկ կտրամադրվի: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Նախատեսվում է վարկը հատկացնել հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print