Հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստ։
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստ, մասնավորապես՝
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան — «Քյոլն» (Գերմանիա)
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։