Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները։
«Մենք հետեւողականորեն կողմ ենք Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն՝ համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,- Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետը:
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները։
«Չնայած համաշխարհային տնտեսության դժվարություններին՝ Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական կապերն ավելի են ամրապնդվում», – հայտարարել է ՌԴ վարչապետը։
–