Փոխանցման քանակի և ժամկետների վերաբերյալ մանրամասներ դեռևս չկան։
Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ: Այս մասին հայտնել է նորվեգական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Մի քանի անկախ աղբյուրներ TV2 հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել են, որ Օսլոն որոշել է Ուկրաինային փոխանցել F-16-եր։ Այսպիսով, Նորվեգիան դառնում է ՆԱՏՕ-ի երրորդ երկիրը Նիդերլանդներից և Դանիայից հետո, որն Ուկրաինային տրամադրելու է F-16 մարտական ինքնաթիռներ»,- հայտնել է հեռուստաալիքը։
Փոխանցման քանակի և ժամկետների վերաբերյալ մանրամասներ դեռևս չկան։
–