Նրա խոսքով՝ դա անհնար է, երբ ներկայիս կազմի մեկ երրորդից ավելին «ոսկե միլիարդի» երկրներն են։
Գերմանիայի և Ճապոնիայի մշտական անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բացառվում է։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրել է Известия-ն։
«Իմաստային առումով, իհարկե, խոսք անգամ չի կարող լինել Գերմանիայի և Ճապոնիայի Անվտանգության խորհրդին մշտական հիմունքներով միանալու մասին՝ դրանով իսկ միայն խորացնելով անարդարությունը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ դա անհնար է, երբ ներկայիս կազմի մեկ երրորդից ավելին «ոսկե միլիարդի» երկրներն են։
Նախարարն ասել է, որ «ո՛չ Գերմանիան, ո՛չ Ճապոնիան՝ որպես Վաշինգտոնի կամքը հնազանդ կատարողներ, ինչպես գործնականում արևմտյան բոլոր երկրները», ոչ մի նոր բան չեն ավելացնի Անվտանգության խորհրդում քննարկումներին։
—