Կգործի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե:

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե:

Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։

Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին, իսկ Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ` 17:15-ին և Գյումրի կհասնի ժամը 18:47-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print