Նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ գործընթացը շարունակվում է։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գործընթացը շարունակվում է։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հարցին անդրադարձել է օգոստոսի 24-ին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակութային դաշնային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաջորդ հանդիպումների մասին տեղեկություններ դեռ չկան»,–ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print