Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե նոր նախագիծ է, այլ նոր առաջարկներ բանակցվող տարբերակի մեջ․ Անի Բադալյան

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցել նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է, այլ նոր առաջարկներ բանակցվող տարբերակի մեջ։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց հայկական կողմի առաջարկները Ադրբեջանին փոխանցելու մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print