Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից

Այս պաշտոնում Արմեն Ավթանդիլյանը նշանակվել էր 2019 թվականին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արմեն Ավթանդիլյան ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Այս պաշտոնում Արմեն Ավթանդիլյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերին՝ վարչապետի առաջարկությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print