Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն. Ամերիկացի սենատոր

Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել:

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սննդի օգտագործումը որպես զենք Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի խախտում է՝ մարդկության դեմ հանցագործություն»,- գրել է Քեսիդին Twitter-ի իր միկրոբլոգում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print