Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի երկուշաբթիից․ պետնախարար

Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման աշխատանքները կմեկնարկեն երկուշաբթիից։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար»,-գրել է պետնախարարը՝ հավելելով, որ ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print