Հունգարիայում ընթացող Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Սլովակիան ներկայացնող Դոմինիկ Չերնին անակնկալ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Հանա Բուրզալովային։ Վերջինս մրցարշավում նույնպես ներկայացնում էր Սլովակիան։
Չերնին տղամարդկանց մրցավազքում զբաղեցրեց 19-րդ տեղը, իսկ Բուրզալովան կանանց մրցավազքում՝ 28-րդ հորիզոնականը։