Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ միջոցառումներ են լինելու։
Հարգելի’ գորիսեցիներ
Սույն թվականի օգոստոսի 29֊ին Գորիսում և Խնձորեսկ բնակավայրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Ստորև ներկայացնում ենք օրակարգը`
Ժամը` 13։30 — Խնձորեսկ բնակավայրում տեղի կունենա «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասի բացման արարողությունը

Ժամը` 15։30 — Գորիս համայնքում տեղի կունենա Ավանագարդ 5֊րդ թաղամասի( Ծտի բներ) վերակառուցված փողոցների և խաղահրապարակի բացման արարողությունը
Ժամը` 16։30 — Տեղի կունենա Գետափնյա թաղամասի վերակառուցված փողոցների բացման արարողությունը
Ժամը` 18։00 — Գետափնյա թաղամասում տեղի կունենա թիվ 3 ՆՈՒՀ֊ի բացման արարողությունը
Գորիսի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու նախատեսվող միջոցառումներին։
—