Լուրերը, իբր առաջիկա երեք օրերին Արցախում ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են

Տեղեկացրել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները: «Արցախպրես» հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավաստիացնելով, որ տարածված լուրերը կեղծ են, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու:
 
Հիմնադրամից հայտնել են, որ թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print