Կանցկացվի գեղարվեստական տպագրության բիենալե

Շուրջ 1500 աշխատանք է ներկայացվել 70 երկրից։

Իր ծավալով և միջազգային ճանաչողությամբ գեղարվեստական տպագրության երևանայան բիենալեն հավակնում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում 2017թ․-ից անցկացվում է գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե (երկու տարին մեկ անցկացվող միջազգային ֆորմատի ցուցադրություն)։ Այս տարի գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեն կանցկացվի արդեն 4-րդ անգամ։ Շուրջ 1500 աշխատանք է ներկայացվել 70 երկրից այս տարվա ցուցադրությանը մասնակցելու համար, որից ժյուրին ընտրել է 356-ը։ Այդ աշխատանքներում ժամանակակից արվեստագետները, օգտագործելով հին, ավանդական տեխնիկաները, խոսում են ակտուալ, ժամանակակից, իրենց հուզող թեմաներից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print