Հայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արեմնիան՝ հղում անելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային։

Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում:

Նշենք նաև, որ բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print