Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերին։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է, որ Յաշար Գյուլերը մեծ ջանքեր է գործադրել և նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համագործակցությանը և նշել, որ այդ համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է։
Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։