Բրիտանական թանգարանի տնօրենը հրաժարական է տվել

Պատճառը` թանգարանային ցուցանմուշների գողությունն է։

Լոնդոնի Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ 2021 թվականին թանգարանային ցուցանմուշների գողության մասին ահազանգին «սխալ արձագանք» տվեց, հայտնում է BBC-ն։

Գերմանացի արվեստի պատմաբան Հարթվիգ Ֆիշերը, ով ղեկավարում էր թանգարանը 2016 թվականից։

«Ակնհայտ է, որ Բրիտանական թանգարանը չի արձագանքել այնքան համապարփակ, որքան պետք էր», – ասվում է նրա հայտարարության մեջ:

BBC-ի տեղեկություններով՝ թանգարանից անհետացել են ոսկի, ոսկերչական զարդեր և կիսաթանկարժեք քարեր։ Իրերի մեծ մասը պահվում էր պահեստում։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Թանգարանն էլ իր հերթին աշխատանքից ազատել է աշխատակիցներից մեկին ու ներքին անվտանգության ստուգումներ սկսել։ Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ` անհետացել է մոտ 2000 առարկա:

Ավելի վաղ` 2021 թվականի փետրվարին արվեստի դիլեր Իթայ Գրադելը թանգարանին տեղեկացրել էր, որ դրա հավաքածուից 3 թանկարժեք քար eBay-ում վաճառքի է հանվել։ Նա իր նամակում ենթադրում էր, որ գողը աշխատակիցներից մեկն է։ Մեկ այլ դիլեր՝ Մալքոլմ Հեյը, կապ էր հաստատել թանգարանի հետ և հայտնել, որ գնել է մարգարիտներից մեկը, բայց «վախենում է, որ այն գողացված լինի»: Նա 2021 թվականի մայիսին զարդը վերադարձրել էր թանգարանին։

Այդ ժամանակ թանգարանի փոխտնօրեն Ջոնաթան Ուիլյամսը Գրադելին պատասխանել էր, որ «բոլոր հանգամանքները հաշվի են առնվել, և թանգարանի աշխատակիցների կողմից որևէ իրավախախտման մասին ենթադրություններ չկան»: 2022 թվականի հոկտեմբերին թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկին հայտնել էր, որ հարցը փակված է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print