Նարդու վրա փորագրված է եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը։
Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում ադրբեջանցի սահմանապահները «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։
Այս մասին հայտնել է Инфотека24 թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին։
Նշվում է, որ նարդին գնահատվում է շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։
Նարդու վրա փորագրված է եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը։ Բացի այդ, ներսում պատկերված է եղել Արցախի զինանշանը։ Ենթադրվում է՝ հենց դա է հանդիսացել թանկարժեք նարդու առգրավման պատճառ։