35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է

Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: 

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։

Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է  անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print