Հայ երիտասարդները 10 օրով կկալանավորվեն․ Ադրբեջանի դատախազություն

Նշվում է, որ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական վերաբերմունք ցուցաբերելու համար»:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք հայ երիտասարդի ձերբակալման վերաբերյալ։

Նշվում է, որ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական վերաբերմունք ցուցաբերելու համար»:

Դատախազությունը հայտնում է, որ որոշում է կայացվել երեք հայ ֆուտբոլիստների նկատմամբ կիրառել տասնօրյա վարչական կալանք, ապա` արտաքսում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print