Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է

Էջի պատասխանատուները բողոք-դիմում էին հղել Ֆեյսբուքին՝ ներկայացնելով էջն արգելափակելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում վերականգնվել է: Այն արգելափակվել էր օգոստոսի 26-ին՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով:

Էջի պատասխանատուները բողոք-դիմում էին հղել Ֆեյսբուքին՝ ներկայացնելով էջն արգելափակելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: Նշվում էր, որ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print